Մեզ հյուրընկալեցին Քաղսիում

Երբ հասանք Քաղսիի դպրոց, ընդմիջման ժամ էր: Դեռ երթուղայինի մեջ էինք, երբ արդեն տեսանք այս դպրոցի սովորողների տարօրինակ և զարմացած հայացքները: Մեզ նայում էին այնպես, ինչպես այլմոլորակայինների: Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, թե ինչու: Դպրոցի մուտքի մոտ մեզ դիմավորեցին դպրոցի տնօրենը, ֆիզկուլտուրայի ուսուցչուհին, որը նաև տնօրենի կինն էր և 12-րդ դասարանցիները: Օրն այս դպրոցում սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Նախապես տպած բերել էինք միասնական ընթերցանության և պարերգերի նյութերը և ճիշտ էլ արել էինք: Քաղսիի դպրոցում տեխնիկական հնարավորություններ չկան: Ասենք նաև, որ հիմա էլ հազիվ ենք կապի միջոց գտել, որպեսզի արագ նյութ տեղադրենք, ինչպես խոստացել ենք ընկեր Մարալին: Ընդհանուր պարապմունքից հետո տնօրենը առաջարկեց իր հետ միասին շրջայց կատարել դպրոցով: Ամենազարմանալին և ապշելին այն էր, որ երբ տնօրենի հետ անցնում էինք կաբինետների կողքով կամ մտնում էինք կաբինետներ, սովորողները անմիջապես կանգնում էին և կարող էին էլ չնստել, մինչև նրանց չասեին: Ինչ լավ է, որ մեր դպրոցում նման բան չկա և մենք նստած մեր դասը շարունակելով էլ ենք կարողանում բոլորին դիմավորել:

Մենք մասնակցեցինք նաև 7-րդ դասարանցիների հայոց լեզ վի դասին, որը մեր կարծիքով նրանց համար տոն դարձրեցինք, քանի որ գլուխները կախ անձայն կարդալը վերածեցինք միասնական բարձրաձայն ընթերցանության: Նրանց դասն էր Չարենցի «Էլի գարուն կգան»:

Ճաշից հետո եկան մարզիկ երկու սովորող և 12-րդ դասարանի մի խումբ սովորողներ, ովքեր պետք է մեզ ուղեկցեն այս օրերի ընթացքում:

Առաջինը այցելեցինք Սբ. Աստվածածին եկեղեցի, ճանապարհը շատ հետաքրքիր էր, քանի որ մենք գնում էինք «ներքևի գյուղից վերևի գյուղ»: Այդպես ասում էին մեզ ուղեկցողները, ովքեր հետո դարձան արդեն մեր ընկեները՝ չնայած տարիքային տարբերությանը:

Ճիշտ է նրանք ճանապարհին միացրել էին մեզ համար խորթ մի երաժշտություն, բայց խոստացան, որ վաղը կբերեն մեր ցանկով գրած երգերի և պարերի երաժշտությունները: Ընկեր Մարալը խնդրեց տղաներին անջատել այդ երաժշտությունը և առաջարկեց որ ակապելա երգենք մեր սեբաստացիական երգերը:

Նրանք նաև մեզ համար բերել էին քաղցրավենիք և բրդուճներ՝ չնայած մենք մեզ հետ վերցրել էինք արդեն: Երբ պատմեցինք, որ կենդանիներ շատ ենք սիրում, նրանցից մեկը, ում անունը Արթուր է, մեզ հրավիրեց իրենց  բակ՝ նապաստակներին տեսնելու և համեղ տանձ ու սալոր համտեսելու: Այստեղից մենք բարձրացանք նաև « Աղիկի աղբյուր» կոչվող տեղ, որպեսզի սառը ջուր խմեինք և ուսումնասիրեինք այն տարածքը, որը պետք է հաղթահարենք վաղը:Վաղը մեզ սպասվում է կրկին հագեցած օր: Մենք պետք է հաղթահարենք Թրասարի բարձունքը և իրականացնենք «Գետը համայնքում» նախագիծը: Իսկ հիմա արդեն ուշ է, պետք է քնենք, ընկեր Մարալին էլ ինչքան խնդրեցինք, թույլ չտվեց, որ գիշերը տղաների դեմքին ատամի մածուկ քսենք:

Բարի գիշեր:

Նյութը պատրաստեցին Անահիտ Չրաղյանը և Ռոզա Խաչատրյանը:

IMG_5293IMG_5295IMG_5296IMG_5294IMG_5271IMG_5264

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: