Ձմեռային ճամբարի ամփոփում

Իմ ճամբարային առաջին շաբաթը անցավ հիանալի։ Մենք հենց առաջին շաբաթվանից սկսեցինք աշխատել Մեծեր և Փոքրեր նախագծի վրա: Ինձ շատ է դուր գալիս աշխատել ինձանից փոքրերի հետ։ Մենք աշխատում էինք Արևմտյան դպրոցի 5-դասարանցիներիի հետ և  բեմադրելու էինք Հովհաննես Թումանյանի ՛՛Անբան Հուռի՛՛ հեքիաթը: Ինձ շատ է դուր գալիս ձմեռային ճամբարը, որովհետև մենք բազում  հետաքրքիր տեղեր էնք ճանհապարհորդում, օրինակ մենք մեր ջոկատով ուղևորվեցինք դեպի Ջրվեժի արգելոց, մենք սահնակներով մրցեցինք, դահուկ քշեցինք: Այդ ամենը ինձ շատ դուր եկավ:

Անմիջապես առաջին շաբաթվանից հետո մեր կրթահամալիր եկավ ընկեր Թերեզան՝ մոդելավորման ուսուցչուհին: Երբ մենք իմացանք,որ մեր կրթահամալիր է եկել մոդելավորման ուսուցչուհի, մենք շատ ոգևորվեցինք և սկսեցինք հաճախել այդ խմբակին և մեր առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ Գեղարվեստի կրտսեր դպրոցում: Մենք շատ շքեղ տեսք ունեինք, Աշոտ Բլեանը եկավ և տեսավ մեր ցուցահնդեսը և մենք մեզ դրանից շատ լավ զգացինք: Մի քանի օր հետո մենք մասնակցեցինք մեդիաուրբաթին՝ գեղեցիկ տաբատներով, մեր ձեռքով պատրաստաց պայուսակներով և իհարկե մեր պատրաստած օղերով և այլն։

Երրորդ շաբաթը նույնպես անցավ հիանալի և հետաքրքիր: Մենք մասնակցեցինք վարպետության դասերի: Մենք հանդիպեցինք դերասանուհի Անի Խաչիկյանի հետ: Մենք վերջապես խոհանոցում պատրաստեցինք պիցցա, իսկ հետո համտեսեցինք: Ասեմ, որ շատ համեղ էր։ Երբ մենք համտեսեցինք մեր պիցցան, մեր ջոկատի երեխաների մի մասը գնաց քոլեջ կլոր սեղանի, իսկ մյուս մասը գնաց վարպետության դասի և այդպես անցկացրեցի իմ ճամբարային վերջին օրը։

Իմ անհատական ուսումնական պլանը

Իմ տեղադրած նյութերը բլոգում։

Ճամբարային օր առաջին

Ճամբարային օր երրորդ

Հանդիպում Անի Խաչիկյանի հետ

Մեծեր և փոքրեր

Մոդելավորում

Իմ հետաքրքիր օրը.վարպետության դաս

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑